Եգիպտական բուրգերը ներկվել են Սաուդյան Արաբիայի դրոշի գույներով

14:34 • 28.11.18

Եգիպտոսում գտնվող Գիզայի բուրգերի վրա հայտնվել է Սաուդյան Արաբիայի պետական դրոշի պատկերը, ինչը բուռն քննարկումների առիթ է տվել սոցցանցերում:

Ինչպես նշում է Аl Arabiya-ն, լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում՝ «թագաժառանգն իր երկրորդ երկրում է՝ Եգիպտոսում» հեշթեգով:

Թեև շատերը պնդում են, որ դա «Ֆոտոշոփ» ծրագրի արդյունք է, սակայն Al Arabyia-ն ստուգել է դրանց իսկությունը:

Հայտնի է, որ բուրգերը ներկվել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալման ալ Սաուդի՝ Եգիպտոս կատարած այցի կապակցությամբ:

Արաբական շրջագայության ընթացքում երիտասարդ գահաժառանգը կլինի Բահրեյնում ու Արաբական Միացյալ Էմիրություններում: