Վրաերթ Վանաձորում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com

02:58 • 28.11.18

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ 26-ամյա Էրիկ Գալստյանն իր վարած Mercedes մակնիշի 30 QA 105 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան փողոցի 19ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ 17-ամյա Տիգրան Հակոբյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կիմոտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: