Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում՝ հանրակացարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան սահել է ձորակը, առկա է ընկնելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Հ.) դուրս են բերել երթևեկելի գոտի: Տուժածներ չկան:










