Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ

09:11 • 29.11.18

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Խ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ա. Ղ., ծնված 1980 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև Մ. Խ.-ն տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ: Բժիշկները Ա. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Խ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: