Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 07:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մազութով բարձված բեռնատար ավտոմեքենան (Իրանի Իսլամական Հանրապետության պետհամարանիշով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ կայքից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










