Աշտարակում բախվել են BMW-ն և կարալյոկով, մանդարինով, պնդուկով բարձված Opel-ը. Shamshyan.com

02:14 • 29.11.18

Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում՝ Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 35 RX 658 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34DC 191 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել նաև Աշտարակի հրշեջ-փրկարարները, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Opel-ը բարձված է եղել կարալյոկով պնդուկով, մանդարինով, և վթարի հետևանքով ողջ ապրանքը թափվել է ճանապարհին, իսկ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: