«Թողեք երեխան խաղա». փոքրիկ տղան խանգարել է Հռոմի պապին ելույթ ունենալ (տեսանյութ)

15:58 • 29.11.18

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է համր տղան խանգարում Հռոմի պապին ելույթ ունենալ:

Ֆիքսված կադրերում երևում է, որ երեխան բարձրանում է աստիճաններով, մոտենում հանդիսավոր հանդերձով կանգնած պահակին ու սկսում քաշքշել նրա հագուստը:

Վատիկանյան հսկայական դահլիճում ելույթ ունեցող Ֆրանցիսկոս պապը երեխայի արածին ժպիտով է հետևել ու ասել. «Թողեք երեխան խաղա»:

Այնուհետև փոքրիկը մոտեցել է Պապին ու սկսել նրա շուրջ վազվզել: