Հնդկաստանում պարապլանի օդաչուն մահացել է՝ փրկելով զբոսաշրջիկին (տեսանյութ)

18:01 • 29.11.18

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Կալիմպոնգ քաղաքում պարապլանի օդաչուն մահացել է՝ փորձելով փրկել իր հետ թռչող զբոսաշրջիկին, գրում է The Mirror-ը: Օդաչուն և զբոսաշրջիկը սկսել են ընկնել հավասարակշռության կորստի պատճառով:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է զբոսաշրջիկ Գաուրավա Չոուդխարին ուրախանում՝ բարձրանալով օդ, սակայն ինչ-որ պահի օդաչուն կորցնում է հավասարակշռությունն ու նրանք երկուսով սկսում են ընկնել: Միջադեպի հետևանքով օդաչուն մահացել է, իսկ զբոսաշրջիկը՝ վնասել ոտքը:

Չոուդխարիի ընկերները ոստիկանություն բողոք են ներկայացրել՝ միջադեպի համար մեղադրելով կազմակերպիչներին: Նրանք նշել են, որ թռիչքը կազմակերպող թիմը չի հետևել անվտանգության կանոններին, և օդաչուն անգամ սաղավարտ չի ունեցել: