Իտալիայում հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը մոտ 20 հոգու պատանդ է վերցրել
Կենտրոնական Իտալիայի Ֆիուջի քաղաքում 28-ամյա տղամարդը մտել է ուսումնական հաստատություն և պատանդ վերցրել տնօրենին, ապա դասասենյակում գտնվող 20 աշակերտի: Այս մասին հաղորդում է Consumatrici կայքը:
Շուտով ոստիկանները ձերբակալել են երիտասարդին, որն անզեն է եղել: Երեք ոստիկան և մի աղջնակ հրմշտոցի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել:
Տղամարդը հոգեկան շեղումներ է ունեցել և բուժվելիս է եղել հոգեբուժական կենտրոնում: Նրան տեղափոխել են Ֆրոզինոնեի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք:










