Ամերիկուհին կետչուպի պատճառով փորձել է խեղդել Mcdonald’s-ի աշխատողին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կինը բանտում է հայտնվել McDonald’s արագ սննդի կետերի ցանցի աշխատակցին կետչուպի պատճառով ծեծելու ու խեղդելու փորձի համար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, երբ 24-ամյա Մայրա Գալոն բացել է պատվերն ու տեսել, որ կետչուպը քիչ է լցված, զայրացել է: Նա շտապել է այն սննդի կետը, որտեղ տվել էր պատվերն ու հարձակվել մենեջերի վրա, հարվածներ է հասցրել ու փորձել խեղդել:
«Նա կատաղած էր քիչ լցված կետչուպի պատճառով»,-ասել է ոստիկանության խոսնակը:
Ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ նման անհեթեթ օրինախախտումները գնալով ավելի հաճախ են տեղի ունենում:
«Օրինակ վերջերս մի կին, որը ցանկանում էր պայուսակ գնել, տակնուվրա է արել խանութը՝ պարզելով, որ իր բանկային քարտի վրա բավականաչափ գումար չկա»,-պատմել է խոսնակը:










