Կրեմլը չի մեկնաբանել Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները՝ նախընտրելով սպասել
Կրեմլն ուշադրության է առել Վրաստանի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին տեղեկատվությունը, սակայն չի մեկնաբանում այդ հարցը, մինչև պարզ չդառնա Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունների հարցում Թբիլիսիի դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը հղումով:
«Մենք, բնականաբար, հետևել ենք Վրաստանից եկող տեղեկատվական հաղորդումներին և ուշադրության առել Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին լուրը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Զուրաբիշվիլիի հաղթանակը Մոսկվայում հավանության է արժանացել:
Պեսկովը նշել է, որ իրենք նախընտրում են սպասել վրացական կողմից ռուս-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ հնարավոր գնահատականների, հայտարարությունների:










