2018 թվականը կդառնա պատմության ամենաշոգ տարիներից մեկը
Ընթացիկ տարին, հավանաբար, չորրորդ հորիզոնականը կզբաղեցնի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ տարիների ցանկում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության զեկույցում:
Զեկույցում ասվում է, որ միջին գլոբալ ջերմաստիճանը 2018-ի առաջին 10 ամսում մինչարդյունաբերական շրջանի (1850-1900թթ.) ջերմաստիճանները գերազանցել է 1 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Նշվում է, որ 20 ամենաշոգ տարին գրանցվել են վերջին 22 տարում:
2017 թվականը նույնպես դարձել էր ամենաշոգ տարիներից մեկը՝ էքստրեմալ եղանակի ռեկորդային ցուցանիշներով: Միջին գլոբալ ջերմաստիճանը 2017-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 1,1 աստիճանով ավելի բարձր է եղել մինչարդյունաբերական ժամանակաշրջանի ցուցանիշից:










