Լրատվամիջոցները պարզել են, թե որքան գումար է ծախսվել Սոլսբերիի միջադեպերի հետաքննությունների համար

04:58 • 30.11.18

Բրիտանական Սոլսբերի և Էյմսբերի քաղաքներում տեղի ունեցած թունավորման դեպքերի հետաքննությունների համար ծախսվել է ավելի քան 14 միլոն դոլար, գրում է Gazeta.ru-ն՝ Salisbury Journal-ին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ հետաքննությունների ծախսերի մարման համար արդեն իսկ տրամադրվել է 8,45 միլիոն դոլար, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են տրամադրել հավելյալ 3,84 միլիոն դոլար այդ միջադեպերի հետաքննության համար:

Ընդ որում՝ չնայած նոր միջոցների տրամադրմանը՝ Ուիլտշիրի ոստիկանությունը, որը հետաքննությունների համար վատնել է 1,66 միլիոն դոլար, իր ծախսերի համար փոխհատուցում չի ստանա: