ԱՄՆ-ում սերիական մարդասպանն իրեն մեղավոր է ճանաչել ևս 87 սպանության համար
ԱՄՆ-ում երեք կնոջ սպանության համար ձերբակալված 78-ամյա Սեմյուել Լիթլը խոստովանել է, որ 40 տարվա ընթացքում ևս 87 սպանություն է գործել, հաղորդում է BBC-ն: Այժմ Միացյալ Նահանգների դաշնային ծառայությունները փորձում են հանգամանքների զուգադիպություններ գտնել Լիթլի ցուցմունքների ու 1970-2005 թվականներին ԱՄՆ-ում կատարված իրական սպանությունների միջև: Քննիչներն արդեն հայտնաբերել են 34 համընկնում:
Տղամարդը բանտում է գտնվում 2014 թվականից երեք կնոջ սպանության համար: Նրան ձերբակալել են 2012 թվականին Կենտուկի նահանգում՝ անօթևանների կացարանում, ինչից հետո տեղափոխել են Կալիֆոռնիա, որտեղ նա որոնվում էր թմրանյութերի վաճառքի համար:
Լիթլի ԴՆԹ-ի նմուշները հայտնաբերվել են Լոս Անջելեսում 1987 և 1989 թվականներին տեղի ունեցած և չբացահայտված երեք սպանության գործում: Բոլոր զոհերի մարմիններին եղել են բռնության հետքեր: Այս սպանությունների համար Լիթլը երեք անգամ ցմահ ազատազրկման է դատապարվել՝ առանց վաղաժամ ազատ արձակման իրավունքի: Մինչ այդ տղամարդն արդեն դատվածություններ է ունեցել, այդ թվում նաև բռնաբարության ու կազմակերպված կողոպուտի համար:










