Կարելի է դիսերտացիա պաշտպանել, դետեկտիվ ֆիլմ նկարահանել. Վ. Սողոմոնյանը` Ռ. Քոչարյանին կալանավորելու լուրերի մասին (տեսանյութ)

17:19 • 30.11.18

Որպես գիտնական եմ ասում` վերջին ամիսների կոնկրետ մամուլի միջոցների հրապարակումների և իրականության վերաբերյալ կարելի է դիսերտացիա գրել, դետեկտիվ ֆիլմ նկարահանել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ինքն է վստահ, որ երկուշաբթի Վերաքննիչ դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում կկայացնի, ինչի մասին գրում է մամուլը:

«Մամուլի հրապարկումների մասին, դուք տեսել եք, որ փաստաբանները խոսել են, նույնիսկ դատարաններում են խոսել, ես այստեղ մեկնաբանելու ոչինչ չունեմ»,-նշեց նա: Վիկտոր Սողոմոնյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիրքորոշման հետ, թե աննախադեպ ճնշում է կիրառվում դատարանների վրա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նոր ասելիք ունի Ռոբերտ Քոչարյանը, որ վերջին օրերին Վերաքննիչ դատարանում չհասցրեց հայտարարել, իսկ փաստաբանները նշում էին, որ շատ ասելիք ունի, նա պատասխանեց. «Եթե խոսքը գնում է գործի վերաբերյալ ասելիքի մասին, ապա այդ ասելիքը հայտնի է, մեր դիրքորոշումը, որը բացարձակապես համընկնում է ճշմարտության հետ, բազմիցս արտահայտվել է:

Ինչ վերաբերում է քաղաքական ասելիքին, ապա այդ ասելիքը պարբերաբար ներկայացվում է հարցազրույցների, հայտարարությունների տեսքով, և այդ ասելիքը շարունակվելու է անկախ այն ճնշումներից ու հետապնդումներից, որոնք այսօր փաստացի կան, քաղաքական դիրքորոշումը ևս ներկայացնելու է, դա անխուսափելի է»,-ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում: