Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 50-ամյա իրանցի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 50-ամյա Բեյզաթ Ախվեդիզադեն իր վարած MACK մակնիշի 36 B 589 10 համարանիշի մազութով բարձած բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










