Հրապարակվել է բարեկեցության վարկանիշային աղյուսակը. Հայաստանը դիրքերը բարելավել է 8 կետով

20:30 • 30.11.18

Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհի երկրների 2018 թվականի բարեկեցության վարկանիշային աղյուսակը (Prosperity Index):

Ցանկում Հայաստանը զբաղեցրել է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկանիշում զբղեցրել է 96-րդ տեղը:

Հարևան երկրներից Ադրբեջանը 99-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 93-րդ:  

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներն են Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:

Վարկանիշային աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբանները հաշվի են առել տնտեսության որակը, բիզնես-միջավայրը, կրթությունը, առողջապահությունը, մարդու իրավունքներն ու ազատությունը, պետական կառավարումը: