Կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն և Ջեքի Սփիրը Կովկասի ականազերծմանն աջակցող երկկուսակցական խումբ են ստեղծել (տեսանյութ)
Ամերիկացի կոնգրեսական Դևիդ Վալադաոն իր գործընկերուհի Ջեքի Սփիրի հետ հիմնել է երկկուսակցական կոնգրեսական խումբ, որն աջակցելու է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Կովկասում ռազմական գոտիները զինամթերքից, ականներից ու պատերազմի մյուս պայթյունավտանգ մնացորդներից մաքրելու կենսական նշականության ծրագրերի իրականացմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի գրասենյակի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջից:
Իր խոսքում Ներկայացուցիչների պալատ վերընտրված Վալադաոն մանրամասնել է, որ պատերազմների ժամանակ չպայթած զինամթերքի ծանր հետևանքների մասին իմացել է The HALO Trust ծրագրից, որն այժմ իրականացվում է Արցախում ու զբաղվում է տարածքների ականազերծմամբ:
Աղբյուրը նշում է, որ Կոնգրեսը 1,5 մլն դոլար է հատկացրել 2020թ. դրությամբ Արցախն ամբողջությամբ ականազերծելու ծրագրին:
Վալադաոյի գործընկերուհի, հայկական արմատներ ունեցող Ջեքի Սփիրը նշել է, որ ռազմական գործողությունները նույնիսկ ավարտվելուց տասնամյակներ անց ծանր հետևանքներ են թողնում մարդկանց վրա:










