Բուենոս Այրեսում մեկնարկում է G20-ը. համաշխարհային առաջնորդները ժամանել են Արգենտինա, հայտնի են քննարկվելիք թեմաները (լուսանկարներ)

10:10 • 30.11.18

Համաշխարհային առաջնորդները «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին ընդառաջ ժամանել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես:

Ինչպես նշում է Daily Mail-ը, գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 30-ին:

Քննարկվելիք թեմաների թվում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև «առևտրային պատերազմը», Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանությունը, Ազովի ծովում վերջին դեպքերից հետո ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացումը:

Հայտնի է, որ արդեն Բուենոս Այրեսի միջազգային օդանավակայանում վայրէջք են կատարել ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարների ինքնաթիռները:

Հատկանշական է, որ բոլոր մասնակիցներից ամենաշուտը Բուենոս Այրես է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում պետք է կայանար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, սակայն Թրամփն այն չեղարկել է՝ Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով. Ռուսաստանը կալանք է դրել ուկրաինական երեք նավի վրա ու հրաժարվում է դրանք Կիևին վերադարձնել: 

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժամանումը Բուենոս Այրես հետաձգվել է՝ ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը

 

Theresa May arrived in Buenos Aries early today, descending the plane steps alone as husband Philip opted to stay in the UK

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը

 

US President Donald Trump and First Lady Melania Trump arrive ahead of the G20 leaders summit in Buenos Aires

US President Donald Trump and First Lady Melania Trump disembark from Air Force One upon arrival in Buenos Aires

 

 Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ կնոջ հետ

 

Canada's Prime Minister Justin Trudeau and his wife Sophie Gregoire Trudeau arrive ahead of the G20 summit in Buenos Aires on Thursday

 

Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը՝ կնոջ հետ

 

Chinese President Xi Jinping (L) and First Lady Peng Liyuan arrive at the Ezeiza International Airport in Buenos Aires on Thursday

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը

 

France's President Emmanuel Macron and France's First Lady Brigitte Macron during a visit to the Remembrance Park in Buenos Aires on Thursday  France's President Emmanuel Macron and France's First Lady Brigitte Macron during a visit to the Remembrance Park in Buenos Aires on Thursday

Emmanuel Macron (2-L) looks as his wife Brigitte Macron (C), signs a visitors book at the Remembrance Park, a monument on the banks of the Rio de la Plata in memory of the 30,000 people who disappeared or were killed under the 1976-1983 military regime in Argentina

 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը

 

Saudi Arabia´s Crown Prince Mohammed bin Salman at the airport in Buenos Aires

Trump has expressed a willingness to talk to Saudi Crown Prince Mohammed bin Salman but said no meetings had been scheduled

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը

 

Turkish President Recep Tayyip Erdogan and his wife Emine Erdogan arrive in Buenos Aires

 

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ու առաջին տիկին Կիմ Յուն Սուկը

 

South Korean President Moon Jae-in, arriving in Buenos Aires with his wife Kim Jung-Sook, is the man in the middle when it comes to Trump and North Korean leader Kim Jong Un