Համբուրգում վանդալները հարձակվել են Գերմանիայի փոխկանցլերի տան վրա

10:33 • 30.11.18

Լույս նոյեմբերի 30-ին Գերմանիայում վանդալները հարձակվել են փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի տան վրա, այս մասին հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Համբուրգ քաղաքի Ալթոն շրջանում: 14 հոգուց բաղկացած խումբը նախ անվադող է այրել պաշտոնյայի տան շքամուտքի մոտ, իսկ հետո սկսել տարաներ նետել պատերին: Դրանից հետո հարձակումն իրագործած անհայտ անձինք փախել են դեպքի վայրից:

Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: