Երուսաղեմում իրավապահները կանխել են 16-ամյա տղայի ու 13-ամյա աղջկա հարսանիքը

17:25 • 30.11.18

Անցած գիշեր Երուսաղեմում իրավապահները կանխել են 16-ամյա տղայի ու 13-ամյա աղջկա հարսանիքը, դեպքը տեղի է ունեցել քաղաքի Մեա Շեարիմ թաղամասում, այս մասին գրում է news.israelinfo.co.il կայքը:

Թաղամասի տներից մեկի կտուրի վրա անցկացվող հարսանիքը կազմակերպել էին «Շաալիմ» կրոնական աղանդի ներկայացուցիչները, որոնց այլ կերպ կոչում են «Թալիբանի կանայք»: Իսլամական այս աղանդի հետևորդ կանայք իրենց վրա կրում են միանգամից մի քանի շրջազգեստ ու կիսաշրջազգեստ, հագնում նիքաբ ու փարաջա՝ կազմվածքը թաքցնելու համար:

Նույն ձևով աղանդավորները հագցնում են իրենց աղջիկ երեխաներին:

Նրանք նաև շատ վաղ տարիքում ամուսնացնում են իրենց երեխաներին, որ վերջիններս չհասցնեն «փչանալ»:

Իրավապահները հարսանիքի ժամանակ ձերբակալել են մի քանի կանանց ու աղջիկների: Ոստիկանությունը փորձում է պարզել նրանց ինքնությունը: Գործը բարդանում է, քանի որ «համեստ տիկնայք» հրաժարվում են խոսել տղամարդկանց հետ: