«Իմ քայլի» քարոզարշավը՝ Աբովյանում (ուղիղ)
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է անցկացնում քաղաք Աբովյանում: Քարոզարշավին ներկա է դաշինքը գլխավորող, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլն» այսօր արդեն հանդիպել է Հրազդանի, Չարենցավանի, Նոր Հաճնի և Եղվարդի բնակիչներին:
Հիշեցնենք, որ այս քաղաքական ուժը քարոզարշավ է անցկացրել Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, այսօր էլ արդեն Կոտայքում:
Նշենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:










