Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով

00:06 • 30.11.18

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացնել գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատարանից:

Դատարանը մերժել է Մայրապետյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ փաստաբանի ներկայացված միջնորդությունը:

Նշենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին: