«Իմ առաջին այցը կլինի Եվրոպա». Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի եվրոպական երկրներից մեկը, գրում է newsgeorgia.ge-ն:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 59,52% ձայն: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ստացել է 40,48% ձայն: Հաղթանակի կապակցությամբ Զուրաբիշվիլիին առաջինը շնորհավորել է Լիտվայի կին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նա շնորհավորանքներ է ստացել նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի, Էստոնիայի ու Բելառուսի նախագահներից:
«Ոչ մեկին չի զարմացնի այն, որ իմ առաջին այցը կլինի Եվրոպա, մասնավորապես՝ Բրյուսել, Բեռլին, Փարիզ և Բալթյան երկրներ, երկիր, որի կին նախագահն առաջինն է շնորհավորել ինձ նախագահ ընտրվելու առթիվ»,- ասել է նորընտիր նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2013 թվականին նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարել է Երևան:










