«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Քաջարանում (ուղիղ)

15:00 • 01.12.18

«Իմ քայլը» դաշինքը՝ ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում:

Այս պահին նրանք Քաջարան քաղաքում են, ավելի ուշ՝ ժամը 16.30–ին կլինեն Կապանում,  ապա ժամը 18.30-ին Գորիս քաղաքում: Վաղը կլինեն Սիսիանում և Վայոց ձորի մարզում:

Հիշեցնենք, որ երեկ «Ւմ քայլը» դաշինքը Կոտայքի մարզում էր: Եղել է Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան քաղաքներում:

Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցրել։

Նշենք՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է: