Թրամփն Ալյասկայում երկրաշարժից հետո արտակարգ դրության դաշնային ռեժիմ է հայտարարել (լուսանկարներ)

10:29 • 01.12.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո նահանգում արտակարգ դրության դաշնային ռեժիմ է հայտարարել: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է դաշնային աջակցություն ցուցաբերել նահանգին, գրում է ria.ru-ն:


Ավելի վաղ Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգում:

 


Ուրբաթ Ալյասկայում տեղի են ունեցել ստորգետնյա մի շարք ցնցումներ: Տարբեր գնահատականներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,6-ից 7,2 մագնիտուդ:


Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Նահանգի ամենախոշոր՝ Անքորիջ քաղաքում, որի մոտ նկատվել են ամենաուժեղ ցնցումները, ոստիկանությունն արգելափակել է մի շարք ճանապարհներ և փողոցներ, վնասվել են տներ: Քաղաքի բոլոր դպրոցները փակ կմնան մինչև երեքշաբթի, Trans-Alaska նավթամուղի աշխատանքը դադարեցվել է: