Հրապարակվել են Մեքսիկայի հյուսիսում ապաստանած ներգաղթյալների առօրյան պատկերող լուսանկարներ (ֆոտոշարք)

13:41 • 01.12.18

Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների «քարավանն» ապաստանել է Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիխուանա քաղաքի Բենիտո Խուարեսի անվան մարզահամալիրում, գրում է CNN-ը:


Իրավապաշտպան խմբերն ապաստարանի պայմանները որակել են թշվառ և հակասանիտարական: Տիխուանայի քաղաքապետն ասել է, որ հազարավոր ներգաղթյալների պահելու համար քաղաքին ավելի մեծ օգնություն է պետք:


Սահմանին սպասողների թիվն օրեցօր աճում է, իսկ նրանց գործերի քննումը կարող է ամիսներ տևել:


Կայքը հրապարակել է ապաստարանի կյանքը պատկերող ուշագրավ լուսանկարներ.