Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գորիսում (ուղիղ)

19:09 • 01.12.18

«Իմ քայլը» դաշինքը՝ ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Այս պահին նրանք Գորիս քաղաքում են:

Նշենք, որ վաղը «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավեր է նախատեսում Սիսիանում և Վայոց ձորի մարզում:

Հիշեցնենք, որ երեկ «Ւմ քայլը» դաշինքը Կոտայքի մարզում էր: Եղել է Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն,  Աբովյան քաղաքներում:

Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցրել։

Նշենք՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է: