Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում ՀՀ տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը. Շարմազանով (տեսանյութ)
Ալավերդու պղնձաձուլարանի փակումն այն վառ օրինակն է, թե ինչ է արել և ինչ է անում Հայաստանի տնտեսության հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովը։
«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը:
Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:
Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը : Փաշինյանը շարունակում է խաբել:
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:
Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկանց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքականությունը:
Որքան ուզում են հայհոյեն եւ ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ եւ քաղաքական ուժեր մեր երկրում դեռեւս կան:
Չենք լռելու»,– գրել է Էդուարդ Շարմազանովը:










