G20-ին մասնակցող Թրամփն անորոշ վիճակում է թողել Արգենտինայի նախագահին՝ նրան բեմում մենակ թողնելով (տեսանյութ)
Բրիտանական Тhe Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Արգենտինայում ընթացող «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիի հանդիպման ժամանակ:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Թրամփն անհարմար դրության մեջ դնում Մակրիին՝ հեռանալով բեմից ու նրան անորոշության մեջ մենակ թողնելով:
Դատելով տեսանյութից՝ Մակրին ամերիկացի գործընկերոջ հետևից ձայն է տալիս, որպեսզի նա վերադառնա ու միասին լուսանկար արվի, սակայն Թրամփը հետ չի գալիս:
Աղբյուրը մանրամասնում է, որ G20-ի բոլոր ղեկավարները պետք է հավաքվեին բեմում համատեղ լուսանկար անելու համար:










