Ամենակարևոր հարցը հին ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է.«Սասնա ծռերի» քարոզարշավը՝ Եղվարդում (տեսանյութ)
«Սասնա ծռեր» կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում Կոտայքի մարզում: Եղվարդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Չուգազսյանը ներկայացրեց իրենց ծրագիրը՝ նշելով, որ հիմնական անելիքներից մեկը նախորդ ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է։
«Ամենակարևոր հարցը որ բարձրացնում ենք հին ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է»,– ասաց նա:
«Սասնա ծռերից» մյուս թեկնածու Արա Պապյանը ներկայացրեց Արցախի վերաբերյալ իրենց տեսակետը:
«Ես ձեզ խորհուրդ կտամ, մյուս ուժերին անպայման հարցնել Արցախի հարցի վերաբերյալ, որովհետև դրանով է պայմանավորված շատ-շատ բաներ Հայաստան: «Սասնա ծռերն» այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունի՝ ոչ մի փոխզիջում, մենք ցույց ենք տվել, որ իրենց ներկայով ու անցյալով նվիրված են Արցախին և ԱԺ-ում «Սասնա ծռեր» ունենալը շատ կարևոր է»,-ասաց Արա Պապյանը:










