ԱԺ ընտրություններին քվեարկել է նաև Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը

19:17 • 10.12.18

Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով ունի երկքաղաքացիություն և ֆրանսիական ու հայկական անձնագիր, դեկտեմբերի 9-ին մասնակցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d'Arménie թերթի լրագրող և լուսանկարիչ Ժան Էքյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկության արդյունքում ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան են անցնելու «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: