ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Գ. Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն է, նրան հաջորդում է Դավիթ Մանուկյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները:
Նախնական տվյալներով խորհրդարան անցած 2-րդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, ով առաջադրվել էր Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքից: Նա ստացել է 7472 ձայն: Ստացած քվեների թվով հաջորդը Դավիթ Մանուկյանն է 4560 ձայնով: Նա առաջադրված էր թիվ 10 ընտրատարածքում:
Նրան հաջորդում է Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանը (2148 ձայն):
Գևորգ Պետրոսյանը, ով առաջադրվել է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից, ստացել է 656 ձայն:
Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքից առաջադրված Տիգրան Ուրիխանյանը ստացել է 1154 ձայն, Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից առաջադրված ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստացել է 723 ձայն:
Վահե Էնֆիաջյանը, ով ևս 4-րդ ընտրատարածքից է առաջադրվել, ստացել է 1195 ձայն: Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը ստացել է 1492 ձայն:










