Վերջ բարեկամությանը. Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրենքը

17:47 • 10.12.18

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ օրենքը: Պորոշենկոն այս մասին գրել է  Twitter-ում:

Հայտնի է, որ պայմանագիրը կդադարի գործել 2019թ. ապրիլի 1-ից:

Այս տարվա սեպտեմբերին նա գործողության մեջ էր դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ 1997թ. ստորագրված Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին որոշումը:

Պաշտոնական Մոսկվան Կիևի քայլը «ապակառուցողական» է որակել ու ափսոսանք հայտնել այս առնչությամբ:

Պորոշենկոյի քայլը քննադատել է նաև ուկրաինական ընդդիմությունը՝ ընդգծելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին: