Երեխայի անհետ կորելու վերաբերյալ որևէ ահազանգ չկա. Արցախի ոստիկանությունը հերքում է կեղծ էջից տարածված տեղեկությունը

12:16 • 11.12.18

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հերքում է ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ Արցախում անհետ հանգամանքներում երեխա է կորել:

ԱՀ ոստիկանության զգուշացումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի քաղաքացիներ՝

Հայտնում ենք, որ կեղծ անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից վերջին ժամանակաշրջանում հայտարարություն է տարածվում անչափահաս երեխայի անհետ հանգամանքներում կորելու վերաբերյալ։ 

Արցախի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և որևէ քաղաքացի ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում երեխայի անհետ կորելու վերաբերյալ ահազանգ չի ներկայացրել»։