Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու առթիվ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները:
«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ, իսկ Հայաստանին մաղթում բռնել ժողովրդավարության և զարգացման հեռանկարային ուղին: Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն՝ մեկը մյուսի ներկայացուցչականությունը հարգելու շնորհիվ»,-ասվում է հայտարարությունում:
Խմբի համանախագահները հավելել են, որ մշտապես կլինեն Հայաստանի կողքին ու կպայքարեն Արցախի Հանրապետության ճանաչման համար:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփել է դեկտեմբերի 9-ի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%։










