«Ռոսկոմնադզոր»-ը Google-ին տուգանել է 500 հազար ռուբլով
Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսկոմնադզոր») ռուսական օրենսդրությունը խախտելու համար կես միլիոն ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ծառայության պետ Ալեքսանդր Ժարովի հայտարարությանը հղումով:
Ծառայությունն այդ որոշումն ընդունել է, քանի որ Google-ը հրաժարվել է միանալ Ռուսաստանում արգելված կայքերի ռեեստրին ու զտել դրանում ներառված տեղեկատվությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ Google-ի պատասխանում ասվում է, որ ընկերությունը կարծում է՝ իրենք հետևում են ռուսական օրենսդրությանը:
Սակայն ժարովը մանրամասնել է, որ ռուսական կողմի տվյալներով՝ անհերքելի ապացույցներ կան առ այն, որ Google-ը չի զտում արգելված կայքերը:
Ժարովը զգուշացրել է, որ օրենսդրությունը խախտելու դեպքում «Ռոսկոմնադզոր»-ը կարող է Google-ի դեմ նոր վարչական գործեր հարուցել:










