«Ռոսավիացիա»-ն հավանություն է տվել Օմսկ-Երևան ուղիղ չվերթի բացմանը
«Ռոսավիացիա»-ն կարգադրություն է ստորագրել առ այն, որ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլատրվում է Օմսկ-Երևան ուղիղ չվերթ իրականացնել:
Ինչպես նշվում է kvnews.ru կայքում, ըստ փաստաթղթի՝ ուղևորատար ավիափոխադրումները պետք է իրականացվեն շաբաթական երկու անգամ:
Այնուհանդերձ՝ չվերթի իրականացման վերաբերյալ այլ մանրամասներ չկան:
Ավիաընկերության ծրագրերից դեռևս տեղեկություն չկա, քանի որ «Ռոսավիացիա»-ի կողմից թույլտվություն ստանալը դեռևս չի նշանակում, որ ավիափոխադրողը տվյալ չվերթի իրականացման վերաբերյալ որևէ պարտավորություն է ստանձնում:










