Ըստ Time ամսագրի` «Տարվա մարդ» են ճանաչվել սպանված լրագրող Ջամալ Խաշոգջին և այլ լրագրողներ
Ամերիկյան Time ամսագրի խմբագրությունը «Տարվա մարդ» տիտղոսը շնորհել է մի խումբ լրագրողների, այդ թվում և Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն կատարած այցի ժամանակ սպանված Ջամալ Խաշոգջիին, որը The Washington Post-ի թղթակիցն էր:
Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, ամսագրի այդ տիտղոսին արժանացել է նաև Capital Gazette ամերիկյան թերթը, որի խմբագրությունում հունիսին հրաձգություն էր տեղի ունեցել: Խաշոգջիի հետ միասին «Տարվա մարդ» են ճանաչվել ֆիլիպինուհի լրագրող Մարիա Ռեսան, ով հայտնի է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մասին քննադատական հոդվածներիվ, և Reuters գործակալության՝ Մյանմայում ազատազրկման դատապարտված աշխատակիցներ Վա Լոնը և Կյա Սոե Օոն:
Ամսագրի ներկայացուցիչները նշել են, որ «Տարվա մարդ» տիտղոսին արժանանալուն մոտ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը զբաղվում է ԱՄՆ ընտրություններին ՌԴ ենթադրյալ միջամտության մասին գործով:
Ջամալ Խաշոգջի

Մարիա Մեսա

Վա Լոն և Կյա Սոե Օո

Capital Gazette











