Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր կառավարության կառուցողական ներգրավվածությանը․ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն

20:46 • 12.12.18

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ իրենք դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ողջունում են որպես ժողովրդավարության հաղթանակ, որը ռազմավարական առումով կնորացնի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանն այսօր իր ժողովրդավարական զարգացմամբ զգալի առաջընթաց է ապրում տարածաշրջանի և անգամ՝ ողջ աշխարհի մակարդակով:

«Արդեն ժամանակն է, որ գործընթացի վրա հիմնված օգնությունից  (որի դրական արդյունքները մենք անցնող տարիներին տեսել ենք) ԱՄՆ-ն անցում կատարի կարճաժամկետ եւ միջնաժամկետ ժամանակահատվածում մատակարարվելիք կոնկրետ ապրանքների»,- ասաց նա:

Արամ Համբարյանի խոսքով՝ իրենց ամերիկյան առաջնահերթությունը այժմ պետք է լինի այս փոփոխությունները լծակների միջոցով ամրապնդելը և երկկողմանի հարաբերությունները նյութապես խորացնելն ու ընդլայնելը՝ Հարկային պայմանագրի և Սոցիալական ապահովության ընդհանուր համաձայնագրի ստորագրմամբ, առևտրային հանձնառություններով, արտահանման խթանմամբ և Հայաստան-ԱՄՆ ուղիղ թռիչքների և այլ երկկողմանի շահավետ նախաձեռնությունների միջոցով:

«Այս ոլորտներից յուրաքանչյուրում և այլուր մենք անհամբերությամբ սպասում ենք  նոր կառավարության կառուցողական ներգրավվածությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝  երեք ուժ են անցել խորհրդարան․  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8.27%,  «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%.: