Ստրասբուրգի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ և տուժածներ

00:28 • 12.12.18

Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 9-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանն ու արտակարգ ծառայություններին:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ սուրբծննդյան տոնավաճառից ոչ հեռու: Տեղի իշխանությունները չեն ներկայացնում դեպքի մանրամասները, սակայն կոչ են անում մարդկանց հանգստություն պահպանել ու լուրեր չտարածել:

Figaro թերթը հաղորդում է, որ անհայտ տղամարդը կրակ է բացել ինքնաձիգով, որից հետո անհետացել է դեպքի վայրից: Այս պահին Ստրասբուրգի կենտրոնը փակ է, ոստիկանությունը տարհանել է մարդկանց: