ԱՄՆ 3 նահանգում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

14:16 • 12.12.18

ԱՄՆ Թենեսի, Ջորջիա և Կարոլինա նահանգներում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Թենեսիի Դեկատուր քաղաքում:

Ստորգետնյա ցնցումները բավականաչափ ուժեղ են եղել: Բազմաթիվ ամերիկացիներ սոցկայքերում գրել են, որ քնից վեր են թռչել:

Նշվում է, որ 13 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ ցնցումը՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: