Նախկին պոռնոաստղին պարտավորեցրել են մոտ 300.000 դոլար վճարել Թրամփին

14:32 • 12.12.18

Նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը պետք է 293.000 դոլար վճարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի հետ, իր իսկ պնդմամբ, սեռական կապի մեջ է եղել:

Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ Դենիելսի փաստաբանը Թրամփի դեմ դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանն այն չի բավարարել, ու այժմ  կինը պետք է փոխհատուցի Թրամփի դատական ծախսերը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններից առաջ Թրամփի փաստաբանը նախկին պոռնոաստղին 130.000 դոլար է վճարել, որպեսզի կինը լռի տարիներ առաջ իր ու Թրամփի միջև եղած կապի մասին:

Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հերքել էր Դենիելսի հետ կապը: Սակայն պոռնոաստղն ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թթ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ:

 

Картинки по запросу Stormy Daniels Trump