Դոնալդ Թրամփը 5 մլրդ դոլար է պահանջել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար

00:01 • 12.12.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն 5 մլրդ դոլար է անհրաժեշտ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: 

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այս մասին ամերիկացի նախագահը հայտնել է Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չարլզ (Չաք) Շումերի և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը:

«Ինձ անհրաժեշտ է մոտ 5 մլրդ դոլար՝ մեծ հատված կառուցելու համար», - հայտարարել է Թրամփը:

Շումերը դեմ է հանդես եկել այդ պահանջին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարող է դադարեցնել աշխատանքը: Վերջինս հավելել է, որ դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է ֆինանսավորել սահմանային անվտանգության ամրապնդումը: