Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

13:09 • 13.12.18

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: