4 զոհ, 43 վիրավոր. լրատվամիջոցները պատմել են Անկարայում արագընթաց գնացքի վթարման հավանական պատճառների մասին (տեսանյութ)

09:44 • 13.12.18

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում արագընթաց գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառը կարող է լինել հետիոտնային անցումի փլուզումը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի ականատեսներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով զոհվել է չորս, վնասվածքներ ստացել 43 մարդ:

Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 6.30-ին: Վթարի պահին գնացքն ընթացել է 80-90 կմ/ժ արագությամբ:

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չի բացառվում նաև այն տարբերակը, որը գնացքը ժամանակից շուտ է զարգացրել արագությունը, ինչը կարող էր դառնալ ռելսերից դուրս գալու պատճառ:

Նշենք, որ Անկարայից դեպի Կոնիա ուղևորվող արագընթաց գնացքի երկու վագոն դուրս է եկել ռելսերից:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարական ու շտապօգնության բազմաթիվ ջոկատներ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: