Հայտնի է դարձել Անկարայում արագընթաց գնացքի վթարի պատճառը. զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 47-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

11:20 • 13.12.18

Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը տեղեկացրել է, որ Անկարայում արագընթաց գնացքի վթարի պատճառը եղել է մեկ այլ՝ ուղեկցող գնացքի հետ բախումը, գրում է «Անադոլու»-ն:

Նշվում է, որ նույն ճանապարհի վրա գտնվող ուղեկցող գնացքը տարածքում իրականացնում էր վերահսկողական աշխատանքներ:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 47-ի: Տուժածներից 3-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Զոհերից մեկը գնացքավարն է:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մեկնումից 6 րոպե անց:

Հիշեցնենք, որ Անկարայից Կոնիա ուղևորվող գնացքի երկու վագոն դուրս էր եկել ռելսերից:

Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 6.30-ին: Վթարի պահին գնացքն ընթացել է 80-90 կմ/ժ արագությամբ:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: