Նման հրամանագիր հրապարակվե՞լ է. Արցախի նախագահի խոսնակը՝ Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրերի մասին
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ պաշտոնից ազատվելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից։
Հարցին,թե իրականությանը համապատասխանում են Լևոն Մնացականյանի՝ ՊԲ հրապանատարի պաշտոնից ազատվելու մասին լուրը, Դավիթ Բաբայանն ասաց.«Նման հրամանագիր հրապարակվե՞լ է։ Հրամանագիր որ լինի, կտեսնեն բոլորը, չի լինի՝ չեն տեսնի»։
Նշենք,որ Պաշտպանության բանակը ևս նման տեղեկություն չի հայտնել։ ԱՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լևոն Մնացականյանի լուսանկարը և գրել. «Ռազմավարության և մարտավարության տեսանկյունից Հայոց Զինված ուժերի ամենապատրաստ և գրագետ գեներալը»։
Լևոն Մնացականյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։










