Մոսկվայի սատիրայի թատրոնում դի է հայտնաբերվել. լրատվամիջոցներ

09:59 • 13.12.18

Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնում տղամարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է Москва տեղական լրատվական գործակալությունը՝ իրավապահ մարմիններին հղումով:

Նշվում է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել թատրոնի շենքում տղամարդու դի հայտնաբերելու վերաբերյալ: Դեպքի վայր ժամանած մասնագետները դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել:

Հայտնի է, որ հանգուցյալը ծնվել է 1970 թվականին: Դեպքի առթիվ քննություն է սկսվել: