Ռուսաստանը Սլովակիայից ռազմական դիվանագետին ոչ ցանկալի անձ է հայտարարել. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունը ոչ ցանկալի անձ է հայտարարել Սլովակիայից ռազմական դիվանագետի՝ ի պատասխան նոյեմբերին Սլովակիայից ռուսաստանցի դիվանագետի արտաքսմանը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դրա հետ կապված Մոսկվայում Սլովակիայի դեսպանին արդեն փոխանցվել է համապատասխան նոտա:
Նշենք, որ ռուս դիվանագետը Սլովակիայից արտաքսվել էր լրտեսության կասկածանքով:
Այլ տեղեկություններ առայժմ չեն փոխանցվում:










